Շուշի/Shushi/Шуши [Архив] - HorizonWorld Armenian Forum

PDA

Просмотр полной версии : Շուշի/Shushi/Шуши


Margaryan
13.05.2008, 11:28
http://upload.wikimedia.org/wikipedia/hy/b/b3/Shusha_coat.jpg

Շուշիի մասին առաջին տեղեկությունը հայտնում է արաբ աշխարհագետ Յակուտ ալ-Համավին (1178-1229 թթ.), որը վկայակոչելով արաբ հռչակավոր պատմագիր Իբն ալ-Ասիրին (1160-1230 թթ.) իր «Աշխարհագրական բառագրքում» գրում է` «Քարքարը (Կարկառ) քաղաք է Առանում, Բայլականի մոտ, կառուցված Անուշիրվանի կողմից»: Բայլականը Առանի հնագույն քաղաքներից է, գտվում է Արցախի Մուխանք գավառում: Նրա մասին հիշատակել է նաև Ստրաբոնը: Հայտնի է, որ Իրանի Խոսրով Անուշիրվան թագավորը (VI դար) սասանյան հարստության վերջին հզոր տիրակալը, իր կայսրության հյուսիսը ամրապնդելու նպատակով վերակառուցել է մի շարք բերդեր, ամրություններ: Նրան է վերագրվում Դերբենտի (Ճորա պահակ) վերակառուցումն ու երկաթյա դարպասների տեղադրումը: Ինչ վերաբերում է Քարքար-Շուշիին, ապա արաբ աշխարհագիրը "կառուցում" ասելով նկատի ուներ երկուս ու կես կիլոմետր երկարությամբ սարահարթի հյուսիսային կողմում հին ժամանակներից մնացած բերդապարսպի վերակառուցումն ու ամրացումը: Արաբ հանրահռչակ հեղինակներ Իբն ալ-Աթիրի և Յակուբ ալ-Համավիի վկայությունները հաստատում են, որ հենց Անուշիրվանի ժամանակներում է վերակառուցվել բերդաքաղաքը: Իսկ նրա հայկական Քարքար անունը հուշում է, որ այն մինչ Իրանի հզոր թագավորի ժամանակաշրջանը ևս բերդաքաղաք է եղել, որը Մեծ Հայքի հետագա թուլացման հետ իր հերթին անկում է ապրել: Կարկառ գետի անունը ևս վկայում է, որ գետի վրա անառիկ ու հզոր բերդի միակ տարբերակը Շուշիի սարահարթն է: Իսկ գետն իր անունը ստացել է բերդի անունից: Շատ հնում հայերը բերդը "քար" են անվանել:

Բերդաքաղաքի մասին հաջորդ տեղեկությունը հայտնում է Հայաստանի հյուսիս-արևելքի պատմիչ Մովսես Կաղանկատվացին: Նա գրում է. «Երբ լրացավ հայոց 270 թիվը (821 թ.), Պարտավից գաղտնի դուրս եկան արաբ ընտիր մարդիկ, ավարի ենթարկեցին Ամարասի գավառը, և մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան Մեծիրանքի սահմանում մի տեղ, որ կոչվում է Շիկաքար: Այդ ժամանակ քաջ ու շքեղատեսք Սահլի Սմբատյան Առանշահիկ իշխանը և իր քաջազոր եղբայրները իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և, ինչպես առյուծի ժանիքներից, գերիներին խլեցին»: Հետագայում թուրքերի առաջնորդ Բաբեկին ձերբակալելու համար արաբների խալիֆը Սահլ Սմբատյանին նշանակում է Հայոց արևելյան կողմանց (Առան կամ Աղվանք) պատրիկ:

Շուշիի գերեզմանոցի հարևանությամբ սարահարթի թեքության վրա փռված է երեքհազարամյա դամբանադաշտը իր մեգալիթյան կրոմլեխ հուշարձաններով: Ցավոք, դրանք դեռևս չեն ուսումնասիրված: Այդտեղ գտնված իրերը, որ խեցեղենի, արձանիկների մնացորդներ են, հիշեցնում են գիտությանը հայտնի Կուր-արաքսյան խեցեղենը և վկայում են Շուշիի սարահարթում երբեմնի զարգացած մշակույթի, Հայաստանի Էթիունյան քաղաքակրթության ու այդ պետության մի մասը հանդիսանալու հանգամանքը:

13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, իր «Հայոց պատմությունում» հայտնում է, որ Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալյանը մի պատկառելի պատվիրակության հետ 1256 թ. մեկնում է մոնղոլական տիրապետության մայրաքաղաք Կարա-Կորում` Մանգու խանից ետ խնդրելու Կարկառի բերդը, Ջրաբերդն ու Ականաբերդը: Կարկառը նույն Շուշին է:

Հաջորդ տեղեկությունը ստանում ենք շուշեցի գրիչ Տեր Մանուելից, որը 1428 թ. Շուշիի սբ, Աստվածածին եկեղեցում Ավետարան է ստեղծել (պահվում է Երևանի Մաշտոցյան մատենադարանում): Շուշիում պահպանվել են 8-9-րդ դարերից խաչքարեր, որոնք ևս Կարկառ-Շուշիի գոյության, նրա լիարժեք կյանքի, զարգացած մշակույթի վկայությունն են:

18-րդ դարի առաջին քառորդին շիրվանցի Ավան զորավարը վերակառուցում է բերդի ամրությունները, հիմնում սղնախ, որը Արցախում ստեղծված Հայոց Սղնախներ ռազմական պետության պաշտպանական համակարգի կարևորագույն հենակետերից էր: 1726 թ. աշնանը Շուշիում տեղի ունեցավ ճակատամարտ Օսմանյան Թուրքիայի 40 հազարանոց բանակի հետ, որտեղ թուրքերը պարտվեցին:

Այնուհետև Արցախում իշխում է մելիքական կիսանկախ Խամսա իշխանապետությունը: 1752 թ. Իրանն այստեղ իրեն ենթակա խանություն է հիմնում: 19-րդ դարի սկզբներին Շուշիում հաստատվում են ռուսները: Սկիզբ է առնում մեկ դար տևող խաղաղ ժամանակաշրջան, ու բերդաքաղաքը կտրուկ զարգացում է ապրում, դառնում Կովկասի ծաղկուն քաղաքներից ու հայկական մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը:

1920 թ. մարտի 23-ին Շուշիի հայկական թաղամասը հրկիզվում, ավերվում է կովկասյան թաթարների կողմից, հայ բնակչությունը մատնվում է եղեռնի: 1992 թ. մայիսի 9-ին բերդաքաղաքը ազատագրվում է: Այս անգամ ևս պատերազմի հետևանքով այն զգալիորեն վնասվում է:

Margaryan
28.05.2008, 16:23
General Overview

Settlement, fort, fortress city

Shushi lies at the intersection of the roads, joining Iran and South Caucasus as well as two major areas of Armenia, Zangezur and Artsakh. The altitude of the city is 1500 meters above the sea.
The findings of the recent archeological research at Shushi show that the settlement existed as war back as in the first millennium B. C.
Until 1822 it had khan administration. In 1823 the Russian rule was established, the city was the administrative center of Karabakh region. In 1840 Shushi became the administrative center of Shushi province; in 1868 it was joint to Elizavetopol region.
In the second half of 19th century and in early 20th century Shushi was the administrative center of the homonymous province in Elizavetopol region, had its city council (duma), a mayor, a governor, police, magistrate court, a lending office, a treasury, a post/telegraph office and other institutions.

Dynasties of Shushi

1804 – Ghazanchetsiq, Khndamirenq, Poghoskyukhvenq Alexanov, Yaramishenk, Putaghenk, Kladenk, Keverkenk, Tarpiatenk, Patirenq, Masumenk, Janumenk, Antonenk, Karapenk, Khalunk Ohanovenk, Khununk, Prnotchunk, Barghamenk, Janpapenk, Isakhanenk, Melkum Kasparenk, Chalarnk, Nazarenk, Khutunk, Zhamharenk, Yaghupenk, Mirzapegenk, Chztchghents Avetisenk, Manishakenk, Zarenk, Apramenk, Kortig Mamenk, Saghatelenk, Perzatenk, Malahunk, Ter Makarenk, Ter Harutenk, Ter Mkrtchenk, Narinenk, Puki Sarkonk, Arumenk, Ter Eghienk, Tatul Kyokhvank, Topchi Arzmenk, Kacharenk, Baghunk, Kachal Avakenk, Varazovenk, Torenk, Mets Aghmalenk, Bel Aghmalenk.

Urban Development

The two city gates, the Yerevan Gate and Elizavetopol Gate, were still standing in late 19th century.
The Topkhana Square was in the center of Armenian part of the city. Topkhana was the hub of trade and social relations of the city.
In the Turkish part the most prominent sites were the main mosque, the residence of Mehti khan, the baths (Armenians did not go there because it was dirty) and a few houses of the well-off Turks.
In the middle of 19th century in Shushi there were 1856 stone residential buildings, 11 streets, 6 squares, 4 stone and 2 wooden bridges, 376 stores, 5 caravanserais (inns), 7 pubs, 4 leather processing factories, 2 tile factories, 3 dye houses and 1 small silk factory. Over 500 different craftsmen worked in the city.
In late 19th century and early 20th century the majority of the city population were craftsmen (smiths, weavers, tailors, potters, stonemasons, carpenters, shoemakers, copper workers, barbers, silversmiths, goldsmiths, etc.)

Shushi districts

Ghumlughi or Melikents, Kamu Tcheghaci, Khandzkents, Kazarmen, Verin, Poshten, Vanken, Aghbrin, Nerkin (same as Aghbrin), Aghabekents, Agulats, Ghazanchetsots, Meghretsots, Kyavor Ghala, Hin Hangstarani, Ghabaghneren Dzori, Baghunts horeri, Tyuzen.

Population

The majority of Shushi population was Armenians and Shiite Turks.
In late 18th century the city had dense Armenian population. Here Armenians from Agulis, Nakhijevan, Shahkert, Meghri, Shosh villages came to settle. They were mostly craftsmen and merchants. Armenians lived in the upper part of the city, their districts and churches were given the names of the places they had come from.

The Armenians who migrated from different areas and established their residence in separate districts were ruled by separate “kyandkhudas” .
In 1821 Shushi had 500 Armenian households.

The population of Shushi broke down as follows:

1823 8.3 thousand, of which Armenians - 41%, Shiite Turks - 56%, Kurds- 3%
1832-1833 7.3 thousand, of which Armenians - 53%, Shiite Turks - 47%
1850 12.7 thousand, of which Armenians - 50%, Shiite Turks - 50%
1873 24.5 thousand, of which Armenians - 55%, Shiite Turks - 44%, Russians -1%
1886 a) 26.8 thousand, of which Armenians - 56.6%, Shiite Turks - 43.3%, Russians - 0.1%
b) 27.7 thousand, of which Armenians - 54.5%, Turks - 45.5%
1896 34.1 thousand,
1897 25.8 thousand, of which Armenians - 55.8%, Shiite Turks - 41.7%, Russians -1.5%, others - 1%
1914 42.1 thousand, of which Armenians - 52.3%, Shiite Turks - 44.8%, Russians - 2.8%, others - 0.1%
1921 9.2 thousand, of which Armenians - 3.2%, Shiite Turks - 96.4%, others - 0.4%
1923 6.9 thousand, Armenians were in minority
1926 5.1 thousand, Armenians were in minority

Margaryan
28.05.2008, 16:26
Ընդհանուր Տեղեկություններ

Բնակավայր, սղնախ, բերդ-քաղաք

Շուշին ընկած է Իրանը Անդրկովասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում: Քաղաքը ծովի մակերևույթից բարձր է 1500մ:
Շուշիում վերջին տարիներին իրականացված հնագիտական պեղումների գտածոները վկայում են, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. առաջին հազարամյակում:
Մինչև 1822թ. ունեցել է խանական կառավարում: 1823թ. հաստատվել է ռուսական վարչակարգ, եղել է Ղարաբաղի երկրամասի վարչական կենտրոնը: 1840թ. Շուշին դարձել է Շուշիի գավառի վարչական կենտրոնը, 1868թ. նույն կարգավիճակով մտել է Եղիսաբեթպոլիսյան նահանգի կազմի մեջ:
19 րդ դարի երկրորդ կեսին և 20 րդ դարի սկիզբին Շուշին նույնանուն գավառի վարչական կենտրոնն էր, որը պատկանում էր Եղիսաբեթպոլիս նահանգին, ուներ քաղաքային դումա, քաղաքագլուխ, գավառապետ, ոստիկանատուն, հաշտարար դատարան, փոխադարձ վարկի դրամատուն, գանձարան, փոստ-հեռագրատուն, զորանոց և այլ հիմնարկներ:

Շուշի քաղաքի Ղազանչեցոց տոհմերը 1804թ.

Խնդամիրենք, Պողոսքյոխվենք Ալեքսանով, Յարամիշենք, Պուտաղենք, Կլաղենք, Կեվերքենք, Թարպիաթենք, Պատիրենք, Մասումենք, Ջանումենք, Անտոնենք, Կարապենք, Խալունք Օհանովենք, Խունունք, Պռնոթչունք, Բարղամենք, Իսպանդարենք, Ջանպապենք, Իսախանենք, Մելքում Քասպարենք, Չալարենք, Նազարենք, Խուտունք, Ժամհարենք, Յաղուպենք, Միրզապեգենք, Չզճղենց Ավետիսենք, Մանիշակենք, Զառենք, Ապրամենք, Կորտիգ Մամենք, Սաղաթելենք, Փերզատենք, Մալահունք, Տեր Մակարենք, Տեր Հարութենք, Տեր Մկրտչենք, Նարինենք, Փուքի Սարքոնք, Առումենք, Տեր Եղյենք, Թաթուլ Քյոխվանք, Թոփչի Արզմենք, Քաչարենք, Բաղունք, Քաչալ Ավաքենք, Վարազովենք, Թորենք, Մեծ Աղամալենք, Բել Աղամալենք:

Քաղաքաշինությունը

Քաղաքի երկու դարպասները՝ Երևանյան և Եղիսաբեթպոլիսյան, 19 րդ դարի վերջում դեռևս կանգուն էին:
Թոփխանա հրապարակը գտնվում էր հայկական մասի կենտրոնում: Թոփխանայում խաչաձևվում էին քաղաքի առևտրա-տնտեսական և հասարակական հարաբերությունները:
Թուրքական մասում աչքի են ընկնում գլխավոր մզկիթը, Մեհտի խանի բնակարանը, բաղնիքը (հայերն այնտեղ չէին հաճախում կեղտոտ լինելու պատճառով) և մի քանի թուրք հարուստների տներ:
19 րդ դարի կեսին Շուշիում եղել է 1856 քարակերտ բնակելի տուն, 11 փողոց, 6 հրապարակ, 4 քարաշեն և 2 փայտաշեն կամուրջ, 376 խանութ, 5 քարվանսարա (իջևանատուն), 7 պանդոկ, 4 կաշվեմշակման գործարան, 2 աղյուսագործարան, 3 ներկատուն և 1 ոչ մեծ մետաքսագործարան: Քաղաքում իրենց արհեստներն էին գործադրում 500 ից ավելի տարբեր մասնագիտության արհեստավորներ:
19 րդ դարի վերջին և 20 րդի սկզբին քաղաքի բնակչության զգալի մասն արհեստավորներ էին (դարբին, դերձակ, ջուլհակ, կավագործ, քարտաշ, հյուսն, կոշկակար, պղնձագործ, սափրիչ, արծաթագործ, ոսկերիչ և այլն):
Շուշիի թաղերը

Ղումլուղի կամ Մելիքենց, Քամու ճեղացի, Խանձկենց, Կազարմեն, Վերին, Փոշտեն, Վանքեն, Աղբրին, Ներքին (Ներքին կամ Աղբրին թաղը նույնն է համարվում, Աղաբեկենց, Ագուլյաց, Ղազանչեցոց, Մեղրեցոց, Կյավուր ղալա, Հին հանգստարանի, Դաբաղներեն ձորի, Բաղունց հորերի, Տյուզեն:

Բնակչությունը

Շուշիի բնակչությունը կազմում էին հիմնականում հայեր և շիա դավանության թուրքեր:
18 րդ դարի վերջին քաղաքն ունեցել է հոծ հայ բնակչություն: Այստեղ բնակություն են հաստատել Ագուլիսից, Նախիջևանից, Շահկերտից, Մեղրիից, Շոշ գյուղից և Արցախի այլ բնակավայրերից եկած հայեր, մեծավ մասամբ արհեստավորներ ու առևտրականներ: Հայերն ապրել են քաղաքի վերին մասում, նրանց թաղերն ու եկեղեցիները կոչվում էին իրենց նախկին բնակավայրերի անուններով:Տարբեր տեղերից վերաբնակեցված և առանձին թաղերով հաստատված հայերը կառավարվում էին առանձին «քյանդխուդաներով»:
1821թ. Շուշին ուներ 500 տուն հայ բնակիչ:

Բնակչությունը

Շուշիի բնակչությունը կազմում էին հիմնականում հայեր և շիա դավանության թուրքեր:
18 րդ դարի վերջին քաղաքն ունեցել է հոծ հայ բնակչություն: Այստեղ բնակություն են հաստատել Ագուլիսից, Նախիջևանից, Շահկերտից, Մեղրիից, Շոշ գյուղից և Արցախի այլ բնակավայրերից եկած հայեր, մեծավ մասամբ արհեստավորներ ու առևտրականներ: Հայերն ապրել են քաղաքի վերին մասում, նրանց թաղերն ու եկեղեցիները կոչվում էին իրենց նախկին բնակավայրերի անուններով:Տարբեր տեղերից վերաբնակեցված և առանձին թաղերով հաստատված հայերը կառավարվում էին առանձին «քյանդխուդաներով»:
1821թ. Շուշին ուներ 500 տուն հայ բնակիչ:

Շուշիի բնակչության թիվը կազմում էր.

1. 1823թ. 8.3 հազար, որից հայ՝ 41%, շիա թուրք՝ 56%, քուրդ՝ 3%
2. 1832-1833թթ. 7.3 հազար, որից հայ՝ 53%, շիա թուրք՝ 47%
3. 1850թ. 12.7 հազար, որից հայ՝ 50%, շիա թուրք՝ 50%
4. 1873թ. 24.5 հազար, որից հայ՝ 55%, շիա թուրք՝ 44%, ռուս՝ 1%
5. 1886թ. ա) 26.8 հազար, որից հայ՝ 56.6%, շիա թուրք՝ 43.3%, ռուս՝ 0.1%
բ) 27.7 հազար մարդ, որից հայ՝ 54.5%, շիա թուրք՝ 45.5%
6. 1896թ. 34.1 հազար մարդ
7. 1897թ. 25.8 հազար, որից հայ՝ 55.8%, շիա թուրք՝ 41.7, ռուս 1.5%, այլոք՝ 1%
8. 1914թ. 42.1 հազար, որից հայ՝ 52.3%, շիա թուրք՝ 44.8%, ռուս՝ 2.8%, այլոք՝ 0.1%
9. 1921թ. 9.2 հազար, որից հայ՝ 3.2%, շիա թուրք՝ 96.4%, այլք՝ 0.4%
10. 1923թ. 6.9 հազար, հայերը փոքրամասնություն են կազմել
11. 1926թ. 5.1 հազար, հայերը փոքրամասնություն են կազմել

Margaryan
28.05.2008, 16:28
общие сведения

населенный пункт, схнах (крепость-укрепление), город-крепость

шуши расположен на перекрестке дорог, соединяющих иран с закавказьем и две важные части армении – зангезур и арцах. высота города над уровнем моря – 1500 метров.
результаты проведенных в шуши в последние годы археологических раскопок свидетельствуют, что это место было заселено еще в первом тысячелетии д.н.э.
до 1822г. город находился под ханским управлением. в 1823г. здесь утвердилось русское управление, и шуши стал административным центром карабаха. в 1840г. город стал административным центром шушинской губернии, в 1868г. в том же статусе вошел в состав елисаветпольской губернии.
во второй половине 19-го и начале 20-го вв. шуши являлся административным центром одноименной области, входящей в состав елисаветпольской губернии, имел городскую думу, мэра города, губернатора, полицейское управление, мировой суд, кредитный банк, казну, почту-телеграф, военный арсенал и другие учреждения.

роды казанцецоц города шуши 1804г.

хндамиренк, погоскюхвенк алексанов, ярамишенк, путахенк, клахенк, кеверкенк, тарпиатенк, патиренк, масуменк, джануменк, антоненк, карапенк, халунк огановенк, ханунк, прнотчунк, баргаменк, испандаренк, джанпапенк, исаханенк, мелкум каспаренк, чаларенк, назаренк, хутунк, жамгаренк, юхупенк, мирзапегенк, чзчхенц аветисенк, манишакенк, заренк, апраменк, кортиг маменк, сагателенк, перзатенк, малаунк, тер макаренк, тер арутенк, тер мкртченк, нариненк, пуки сарконк, аруменк, тер егиенг, татул киохванк, топчи арзменк, качаренк, бахунк, качал авакенк, варазовенк, торенк, мец агамаленк, бел агамаленк.

градостроительство

еще в конце 19-го века двое городских ворот – эриванские и елисаветпольские – находились в устойчивом состоянии.
площадь топхана находилась в армянской части города. здесь был перекресток городских торгово-экономических и общественных отношений.
в турецкой части выделялась главная мечеть, дом мехти-хана, баня (армяне не ходили туда из-за грязи), и дома нескольких богатых турок.
в середине 19-го века в шуши было 1856 каменных жилых домов, 11 улиц, 6 площадей, 4 каменных и 2 деревянных моста, 376 магазинов, 5 постоялых дворов, 7 трактиров, 4 кожевенных заводов, 2 кирпичных завода, 3 красильни и 1 один небольшой шелкоткацкий завод. в городе насчитывалось более 500 ремесленников разной специализации.
в конце 19-го начале 20-го веков значительную часть населения города составляли ремесленники (кузнецы, портные, ткачи, гончары, каменотесы, столяры, сапожники, медных дел мастера, цирюльники, ювелиры и др.).

шушинские кварталы

хумлуги или меликенц, каму чехаци, хандзкенц, казармен, верин, поштен, ванкен, ахбрин, неркин (квартал неркин или ахбрин считаются одним и тем же), агабекенц, агуляц, казанчецоц, мегрецоц, кявур хала, хин ангстарани, дабахнерен дзори, бахунц орери, тюзен.

Население

Население Шуши составляли в основном армяне и тюрки-шииты.
В конце 18-го века подавляюшее большинство населения были армяне. Здесь обосновались выходцы из Агулиса, Нахичевана, Шахкерта, Мегри, деревни Шош и других населенных пунктов Арцаха, большей частью – ремесленники и торговцы. Армяне жили в верхней части города, где кварталы и церкви носили названия их бывших мест проживания.
В отдельных кварталах, где поселились эмигрировавшие из различных мест армяне, утвердилось общинное руководство. В 1821г. в Шуши проживало 500 армянских семей.

Население Шуши составляло:

1. 1823г. 8.3 тысячи, армяне-41%, тюрки-шииты-56%, курды-3%
2. 1832-1833гг. 7.3 тысячи, армяне-53%, тюрки-шииты-47%
3. 1850г. 12.7 тысяч, армяне-50%, тюрки-шииты-50%
4. 1873г. 24.5 тысяч, армяне-55%, тюрки-шииты-44%, русские-1%
5. 1886г. а/ 26.8 тысяч, армяне -56.6%, тюрки-шииты-43.3%, русские-0.1%
б/ 27.7 тысяч, армяне-54.5%, тюрки-шииты-45.5%
6. 1896г. 34.1 тысяча
7. 1897г. 25.8 тысяч, армяне-55.8%, тюрки-шииты-41.7, русские-1.5, др.-1%
8. 1914г. 42.1 тысяча, армяне-52.3%, тюрки-шииты-44.8%, русские-2.8%, др.-0.1%
9. 1921г. 9.2 тысячи, армяне-3.2%, тюрки-шииты-96.4%, др.-0.4%
10. 1923г. 6.9 тысяч, армяне составляли меньшинство
11. 1926г. 5.1 тысяча, армяне составляли меньшинство

Margaryan
28.05.2008, 16:30
by www.shushi.org