Margaryan
19.07.2008, 12:51
Ազատագրված, բայց չվերածնված. Շուշիի փառավոր անցյալը վերականգնելու համար անհրաժեշտ են միլիոնավոր դոլարներ
http://www.armenianow.com/images/uploadedimages/ai320301.jpg
Թեև հայկական երազանքը թաքնված է արևմուտքում գտնվող Արարատի հետևում, այսօր ազգի հեռանկարների արևը ծագում է բիբլիական լեռից 400 կմ դեպի արևելք:
Հռչակավոր հրաբուխը Շուշիից չի երևում, այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղում գտնվող հենց այս քաղաքն է այսօր հայկական տեսլականի հիմնական մարմնավորումը:
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու սրածայր ճերմակ գմբեթը մխրճվում է արցախյան երկնքի կապույտը` դեպի իրեն ձգելով հաղորդության կարոտ հայերին: Վերջին ժամանակներս Շուշիում բոլոր ճանապարհները տանում են դեպի տաճար: Կիրակնօրյա պատարագը` հացի ու գինու օրհնանքով, 70 տարվա թուրքական լծից ազատագրված Ղարաբաղի խորհրդանիշի կենսարար ավշի տարածման էպիկենտրոնն է:
Այսօր քահանա է կանգնած այնտեղ, որտեղ 17-18 տարի առաջ պահում էին «Ալազան» արկերը` Ստեփանակերտը, Բերդաձորն ու Քարինտակը ռմբակոծելու համար: Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որն ադրբեջանցիները վերածել էին զինապահեստի, այսօր հայ ժողովրդի ոգու զինանոցն է:
Վարդուհի Հակոբջանյանը եկեղեցու գավթում մոմ է վաճառում: Նա հարազատ Ղարաբաղ է վերադարձել պատերազմի թեժ օրերին: «Երկար տարիներ մեր ընտանիքն ապրում էր Չեչնիայում: Երեխաներս Գրոզնիում են ծնվել: Ադրբեջանցիների ագրեսիան ստիպեց ամուսնուս վերադառնալ Արցախ ու միանալ ազատամարտիկներին: Տեղափոխվեցինք Մարտակերտ: Այնտեղ էլ մարտերից մեկում Ռոբերտը սպանվեց: Այդ ժամանակ մեր տղան 10 տարեկան էր, իսկ աղջիկս դեռ դպրոց չէր գնում: Հիմա մեծ մարդիկ են… Մենք երբեք չենք հեռանա Շուշիից: Ամուսնուս հիշատակը ստիպում է ապրել այս ազատագրված քաղաքում»:
Բայց արդյոք շատե՞րն են այդպես մտածում այսօր: Չէ՞ որ եթե 1992 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Շուշին 4500 բնակիչ ուներ, ապա 2004-ին` վերջին մարդահամարի ժամանակ, քաղաքի բնակչությունը տատանվում էր 3100-3200-ի սահմաններում: ԼՂՀ կառավարությանն առընթեր փախստականների, միգրացիայի և վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանն ասում է, որ քաղաքն ի վիճակի է ընդունելու մինչև 10.000 բնակիչ, «սակայն մենք մենակ չենք կարող դա ապահովել»:
Շուշիի բյուջեն, որ մինչև վերջերս կազմում էր 80.000 դոլար, արտացոլում էր հայկական երազանքի արժեքը: Այդ երազանքը, փաստորեն, գնահատվում էր մեկսենյականոց բնակարանով Երևանի կենտրոնում: 16 տարվա ընթացքում ազգն այդպես էլ չկարողացավ ցուցաբերել հայկական տեսլականի քաղաքը կառուցելու կամք: Այսօր Շուշին ողորմություն է մուրում է համաշխարհային հանրության աչքի առաջ: Հայ ազգն ի վիճակի չէ հավաքելու 10-հազար բնակչություն ունեցող ժամանակակից քաղաք կառուցելու համար անհրաժեշտ 25-30 միլիոն դոլարը: Եվ խնդիրը, անշուշտ, փողը չէ, այլ գաղափարն է, որը, իրոք, մնացել է սարի մյուս կողմում…
Մինչ Արարատի լանջերին շարունակվում են տապանի որոնումները, հայ ազգը պետք է կառուցի նոր տապան` այս անգամ սարից 400 կիլոմետր դեպի արևելք:
Արմինե Ներսիսյանը մեծ հավատով ապրում ու ստեղծագործում է հայրենի քաղաքում: Խաղաղության, երկրի ու լացող ուռենու` պատերազմում որդուն կորցրած սգացող մոր մասին զարմանալի բանաստեղծությունների հեղինակն արդեն ճանաչում է ձեռք բերել Ղարաբաղի գրական շրջանակներում: Աղջկա հայրը` Արամայիսը, Արցախի ինքնապաշտպանության ակտիվ մասնակիցներից է, երկրորդ կարգի հաշմանդամ: Նրա հետո ուսուսի նույն ջոկատում կռվել է նաև նրա կինը` Արեգնազանը: «Շուշին Ղարաբաղի պսակն է,- ասում է նա: - Հենց այստեղ ապրելն ու երեխաներ դաստիարակելը ` հատուկ առաքելություն է: Նա, ով զուրկ է վեհ ու բախտորոշ ինչ-որ բանի մասնակից լինելու զգացումից, հավանաբար, ինձ չի կարող հասկանալ: Շուշեցի կոչվելը մեծ պատիվ է: Հենց այդ իրավունքի համար էլ 1992-ի մայիսին իրականացվեց քաղաքի ազատագրության գրոհը»:
Այսօր Շուշին Հայոց աշխարհի ամենահակասական բնակավայրն է: Ազգային ոգու հաղթանակը թափառում է քաղաքի աղքատիկ փողոցներով ու ողորմություն հայցում հաղթողի վահանին: Հայրենիքի ոչ մի ուրիշ քաղաքում հոգեկան իմունիտետն այսքան բարձր չի եղել, որքան այստեղ, ու նաև չի ընկել նյութական առումով այսքան ցած:
Շուշիի ներկա վիճակը հայ դիվանագիտության ամենախոցելի կետն է: Ղարաբաղի ընդհանուր ու ակնհայտ տնտեսական աճի ֆոնի վրա Շուշիի անմխիթար վիճակը, իհարկե, քաղաքական պատասխան է ակնկալում:
Հարց է ծագում. ինչո՞ւ 16 տարվա ընթացքում քաղաքը չի կառուցապատվել: Գուցե այն պատճառով, որ Շուշին (Բերձոր-Լաչինի հետ) բանակցային գործընթացում միշտ հիշատակվում է առանձին կետո՞վ:
Դեռ 4 տարի առաջ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը հայտարարել էր. «Հայ ժողովրդի ներկա սերնդին վիճակվել է ոչ միայն Շուշին ազատագրելու, այլև վերականգնելու առաքելությունը: Անհրաժեշտ է համախմբել ազգի ամբողջ ներուժը… Շուշին պետք է ունենա 7-10.000 բնակիչ և գործի առաջին հերթին որպես բարեկարգ առողջարանային քաղաք: Դրա համար անհրաժեշտ է շուրջ 30-35 միլիոն դոլար: Այդ գումարի առկայության դեպքում աշխատանքները կավարտվեն 4-5 տարում»:
Այսօր` 4-5 տարի անց, առողջարանային քաղաքը դեռ չկա: Թեև հենց այդ ժամանակ Երևանը վերածվեց հսկայական շինհրապարակի, իսկ շահագործման հանձնված շենքերի քանակը մի քանի անգամ գերազանցում է Շուշիին այդքան անհրաժեշտ կառուցապատման համեստ մասշտաբները:
Հուլիսի 4-5-ին աշխատանքային այցով ԼՂՀ-ում էր գտնվում Հայաստանի կառավարության պատվիրակությունը` վարչապետի գլխավորությամբ: Ստեփանակերտում քննարկվել է ԼՂՀ և Հայաստանի համագործակցության հարցերի բավական լայն սպեկտր: Շատերն այստեղ հուսով են, որ այս այցից հետո Շուշիի հարցին ավելի մեծ ուշադրություն կդարձվի:
www.armenianow.com