Հայաստանի 2008 թվականի ամենանշանակալի իրադ [Архив] - HorizonWorld Armenian Forum

PDA

Просмотр полной версии : Հայաստանի 2008 թվականի ամենանշանակալի իրադ


Margaryan
26.12.2008, 23:00
Հայաստանի 2008 թվականի ամենանշանակալի իրադարձությունները

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը ներկայացնում է, իր թղթակիցների կարծիքով, Հայաստանի անցնող տարվա տասը ամենանշնակալի իրադարձությունները

1.Նախագահական ընտրություններ: Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տարավ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Սարգսյանը հաղթեց հենց առաջին փուլում՝ ստանալով ձայների 52,82 տոկոսը: Երկրորդ տեղում էր արմատական ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ստացավ 21,5% ձայն։ Միջազգային դիտորդների կարծիքով, ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի պարտավորություններին և չափանիշներին համապատասխան։ Սարգսյանը ներկայացրեց քաղաքական, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքացիական հասարակության դերի մեծացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց բարեկեցության բարձրացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման լայնածավալ ծրագիր։

2. Մարտյան ողբերգություն: Մարտի 1-2-ի իրադարձություններն ամենաողբերգականն էին Հայաստանի համար անցնող տարում: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից դժգոհ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը փոցող դուրս բերեց իր կողմնակիցներին: Տասն օրվա ընթացքում Երևանի կենտրոնում իրավիճակը նպատակաուղղված շիկանում էր՝ քաղաքական գործիչների «տաք» ելույթներով։ Ստեղծված իրողությունները հանգեցրին ողբալի հետևանքների։ Մարտի 1-ին Երևանում անկարգություններ բռնկվեցին, որոնք ուղեկցվեցին թալանով, ավերումներով ու ավազակությամբ, որոնց հետևանքով զոհվեց տասը մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց։ Տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ մարտի 1-20-ը Երևանում արտակարգ դրություն մտցվեց:

3.Իշխող կոալիցիայի ձևավորում: Մարտի 21-ին Հայաստանի չորս կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը ստորագրեցին իշխող կոալիցիայի ստեղծման մասին հուշագիր։ Կոալիցիայի ստեղծումը կայունացնող դեր խաղաց երկրի ներքաղաքական կյանքում։ Չորս կուսակցություններ պայմանավորվեցին համատեղ աշխատել իրականացվող բարեփոխումների և իրենց նախընտրական ծրագրերի դրույթների, ինչպես նաև ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի իրականացման ուղղությամբ։

4. Նոր վարչապետի նշանակում: Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին։ Կառավարության ղեկավարի պաշտոնին մի մարդու նշանակումը, ում պրոֆեսիոնալ որակներն անվիճելի են համարում գործող իշխանության նույնիսկ ամենամոլի հակառակորդները, երկրի նախագահի ուժեղ քայլերից էր։ Վարչապետի թեկնածությունն առաջարկեց իշխող Հանրապետական կուսակցությունը, սակայն ինքը՝ Տիգրան Սարգսյանը չմտավ որևէ կուսակցության շարքերը, ինչը նրան հնարավորություն տվեց կառավարությունում ստեղծել արհեստավարժների թիմ, ինչից նա և օգտվեց։ Քչերը կասկածներ ունեն, որ ներկայիս հայկական կառավարությունը երկրի նորագույն պատմության մեջ ամենապրոֆեսիոնալներից է։

5 Նախագահությունը ՀԱՊԿ-ում։ 2008 թվականին նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ղրղզստանից անցավ Հայաստանին։ Նախագահության փոխանցման ընթացակարգը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր նախագահության շրջանում հիմնական շեշտը դնելու է Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման վրա։Երկրի նախագահը նշել է, որ համագործակցության կարևորությունն ազգային անվտագության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ, ինչպիսիք են հակազդեցությունը արտաքին ագրեսիայի վտանգին, թմրաբիզնեսին, անօրինական միգրացիային, կոռուպցիային և այլ մարտահրավերներին, կասկած չեն հարուցում և ձևական մոտեցման իրավունք չեն տալիս: 2008թ.-ին Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների մի շարք նիստեր, ինչպես նաև «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային վարժանքները։

6. Ֆուտբոլային դիվանագիտություն։ 2008 թվականն առանձնացավ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ակտիվ փորձերով։ Ընդառաջ առաջին քայլը կատարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով պաշտոնապես հրավիրեց իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ այցելել Երևան և միասին հետևել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը՝ 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի մեկօրյա այցի ընթացքում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցեր: Հայաստանի նախագահը գտնում է, որ հարևան երկրների միջև անմիջական շփումը հարաբերությունների կարգավորման միակ արդյունավետ միջոցն է։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների քաղաքական կամքը՝ պատասխանատվություն վերցնել և սկսել գոյություն ունեցող խնդիրների կարգավորումը, ստեղծել տարածաշրջանային խաղաղության և կայունության մթնոլորտ։ Հանդիպման ժամանակ Գյուլը հրավիրել է իր հայ գործընկերոջը Ստամբուլ, որտեղ 2009 թ.-ին տեղի կունենա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան հանդիպումը։

7. Նոր խոսնակ։ Սեպտեմբերի 29-ին պատգամավորներն ընտրեցին խորհրդարանի նոր ղեկավար։ Այդ պաշտոնում ընտրվեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Հովիկ Աբրահամյանը։ Նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը հայտարարեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից իր հրաժարականի և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու մասին՝ իր որոշումը բացատրելով Հանրապետական կուսակցության շարքերում ներքին քաղաքական տարաձայնություններով, մասնավորապես, խորհրդարանի և կուսակցության աշխատանքի կազմակերպման և մի շարք այլ ներկուսակցական հարցերում։ Խորհրդարանի նոր ղեկավարը հայտարարեց, որ մտադիր է բարձրացնել օրենսդիր մարմնի դերը, ապահովել դրա գործունեության թափանցիկությունը, ամրապնդել կապերն ընտրողների հետ։

8. Նախագահի առաջին ուղերձը խորհրդարանին։ Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սկիզբ դրեց նոր քաղաքական ավանդույթի։ Ժամանակակից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարն ուղերձով դիմեց երկրի ժողովրդին և խորհրդարանին՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։ Իր խոսքում ի թիվս այլ սկզբունքային հարցերի, նախագահը հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի, Իրան- Հայաստան երկաթուղու կառուցումը, ինչպես նաև սկսում է համահայկական բանկի ու ներդրումային հիմնադրամի ստեղծումը։

9. Մոսկովյան հռչակագիր։ Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Մոսկվայի Մայնդորֆ դղյակում ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ եռակողմ հանդիպման արդյունքներով։ Դա 14 տարիների ընթացքում ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող առաջին փաստաթուղթն էր, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները։ Հռչակագրում արտահայտվում է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Փորձագետների կարծիքով, այդ հռչակագիրը լավ հիմք է բազմամյա հակամարտության կարգավորման համար։

10. Շախմատային հաղթանակ։ 2008թ.-ին Հայաստանը հերթական անգամ հաստատեց շախմատային գերտերության իր կարգավիճակը։ Նոյեմբերի 24-ին երկրի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Հայ շախմատիստներին Դրեզդենի Օլիմպիադայում անձամբ ոգևորում էր ՀՀ նախագահ, Հանրապետության շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

___________________________

Десять самых значимых событий в Армении в 2008 году - выбор АМИ "Новости-Армения"


Агентство международной информации "Новости-Армения" представляет десять самых важных, по мнению его корреспондентов, событий уходящего года в Армении.

1.Президентские выборы. На состоявшихся 19 февраля президентских выборах победу одержал Серж Саргсян, занимавший тогда должность премьер-министра страны. Саргсян победил в первом же туре, набрав 52,82% голосов избирателей. Второе место занял лидер радикальной оппозиции, первый президент Армении Левон-Тер-Петросян, набравший 21,5% голосов. По мнению международных наблюдателей, выборы были в основном проведены в соответствии с обязательствами и стандартами ОБСЕ и Совета Европы.
Саргсян представил комплексную программу реализации широкомасштабных политических, экономических и демократических преобразований, повышения роли гражданского общества, борьбы с коррупцией, повышения благосостояния людей, укрепления обороноспособности страны, справедливого решения карабахской проблемы, расширения связей с диаспорой.

2.Мартовская трагедия. События 1-2 марта стали самыми трагическими для Армении в уходящем году. Недовольное итогами состоявшихся 19 февраля президентских выборов окружение первого президента Армении Левона Тер-Петросяна вывело своих сторонников на улицу. В течение десяти дней ситуация в центре Еревана целенаправленно накалялась "горячими" выступлениями политиков. Сложившиеся реалии привели к плачевным последствиям. 1 марта в Ереване вспыхнули беспорядки, сопровождавшиеся грабежами, погромами, мародерством, в результате чего погибли десть человек, в том числе сотрудники правоохранительных органов. Свыше 200 человек получили ранения. В связи с беспорядками в Ереване с 1 по 20 марта было введено чрезвычайное положение.

3.Формирование правящей коалиции. 21 марта четыре армянские партии - Республиканская партия Армении, партии "Процветающая Армения", "Оринац еркир" и Армянская Революционная Федерация Дашнакцутюн подписали меморандум о формировании правящей коалиции. Создание коалиции сыграло стабилизирующую роль во внутриполитической жизни страны. Четыре партии договорились совместно работать над осуществлением реформ и реализацией положений своих предвыборных программ, а также предвыборной программы президента Армении.

4.Назначение нового премьер-министра. 9 апреля президент Армении Серж Саргсян подписал указ о назначении председателя Центрального Банка Тиграна Саркисяна премьер-министром страны. Назначение на должность главы правительства человека, профессиональные качества которого считают неоспоримыми даже самые ярые противники нынешней власти, было одним из сильных ходов президента страны. Кандидатуру премьер-министра предложила правящая Республиканская партия Армении, однако сам Тигран Саркисян, не вошел ни в одну партию, что дало ему возможность создать в правительстве команду профессионалов, чем он и воспользовался. Мало кто сомневается в том, что сегодняшнее армянское правительство является одним из самых профессиональных в новейшей истории страны.

5.Председательство в ОДКБ. В 2008 году председательство в Организации договора о коллективной безопасности (ОДКБ) перешло от Киргизии к Армении. Процедура передачи председательства состоялась 5 сентября в Москве на заседании Совета коллективной безопасности ОДКБ. По словам президента Армении Сержа Саргсяна, Армения в период своего председательства будет ставить основной акцент на повышение эффективности деятельности Организации и приложит для этого все усилия. Глава государства отметил, что важность взаимодействия вокруг таких основных задач национальной безопасности, как противодействие угрозе внешней агрессии, наркобизнесу, незаконной миграции, борьбе с коррупцией и другим вызовам, не вызывает сомнения и не дает права на формальный подход. В 2008 году в Ереване прошел ряд заседаний уставных органов ОДКБ, а также командно-штабные учения «Рубеж-2008».

6.Футбольная дипломатия. 2008 год ознаменовался активными попытками налаживания армяно-турецких отношений. Первый шаг навстречу сделал президент Армении Серж Саргсян, пригласивший своего турецкого коллегу Абдуллу Гюля посетить Ереван для совместного просмотра футбольного матча между национальными сборными двух стран в рамках отборочного цикла чемпионата мира 2010 года. В рамках состоявшегося 6 сентября однодневного визита турецкого президента прошла встреча глав двух государств, в ходе которой были обсуждены вопросы урегулирования двусторонних отношений. Президент Армении считает, что прямые контакты между соседними странами являются единственным эффективным средством урегулирования отношений. Гюль и Саргсян отметили политическую волю руководителей двух стран взять ответственность и приступить к урегулированию существующих проблем, созданию атмосферы мира и стабильности в регионе. В ходе встречи президент Турции пригласил Саргсяна в Стамбул на ответный футбольный матч.

7.Новый спикер. 29 сентября армянские депутаты избрали нового главу парламента. Им стал бывший руководитель администрации президента, представитель правящей Республиканской партии Армении Овик Абрамян. Прежний спикер - Тигран Торосян, объявил о свой отставке и выходе из рядов РПА, объясняя свое решение внутренними политическими противоречиями, в частности, в вопросе организации работы парламента и партии. Новый глава парламента заявил, что намерен повысить роль законодательного органа, обеспечить прозрачность его деятельности, укрепить связи с избирателями.

8.Первое обращение президента к парламенту. 2 октября президент Армении Серж Саргсян положил начало новой политической традиции. Глава государства впервые в истории современной Армении выступил с посланием к парламенту и народу на внеочередной сессии Национального Собрания страны. В своем выступлении президент в числе других концептуальных вопросов проинформировал о том, что республика намерена приступить к реализации трех сверхпроектов - строительству новой ААЭС, железной дороги Иран-Армения, созданию Всеармянского банка и Инвестиционного фонда.

9.Московская декларация. 2 ноября президенты России, Армении и Азербайджана - Дмитрий Медведев, Серж Саргсян и Ильхам Алиев подписали в подмосковном замке Майндорф совместную декларацию по итогам трехсторонней встречи. Это первый за 14 лет документ, касающийся карабахского урегулирования, под которым стоят подписи президентов Армении и Азербайджана. В декларации выражается готовность в продолжении переговорного процесса по мирному урегулированию карабахской проблемы. По мнению экспертов, Московская декларация является хорошей базой для разрешения многолетнего конфликта.

10.Шахматный триумф. В 2008 году Армения в очередной раз подтвердила свой статус шахматной сверхдержавы. 24 ноября, мужская сборная страны во второй раз подряд завоевала титул Олимпийского чемпиона. Армянских шахматистов на Олимпиаде в Дрездене лично поддерживал президент Армении Серж Саргсян, являющийся главой Шахматной федерации республики

www.newsarmenia.am